Գործընկերներ
 

SAMSUNG Cheil Industries Inc., ընկերությունը հանդիսանում է Հարավ Կորեական SAMSUNG կորպորացիայի մասնաճյուղերից մեկը և ներկայանում է իր նորագույն դեկորատիվ STARON նյութով: Այս նյութը պատկանում է ակրիլիկ ամուր մակերեսների խմբին, որն ավելի ճանաչված է “արհեստական քար” անվանման տակ:
Այս քարի որակական հատկանիշները թույլ են  տալիս օգտագործել այն դիզայներական տարբեր կիրառումների մեջ` խոհանոցների, լոգասենյակների ինտերյերի գեղարվեստական ձևավորման, ինչպես նաև տարբեր դեկերատիվ իրերի արտադրման մեջ:


  VIBO- ն հիմնադրվել է մոտ 30 տարի առաջ Իտալիայի Վիչենցա շրջանում: VIBO-ն առաջատար ընկերություն է համարվում կահույքի և կահավորման մեջ կիրառվող քրոմապատ և հղկված չժանգոտվող պողպատե լարային ակսեսուարների արտադրության ոլորտում:
 

Citterio Line   ընկերության հիմնադիրն է Ռիգոբերտո Սիտերիոն, որն ավելի քան 50 տարի աշխատում է կահույքի բռնակների ոլորտում:
Ընկերությունը գտնվում է Իտալիայի Բրիանցա շրջանի կենտրոնում:

Citterio Line-ի տեսականին ներառում է տարբեր մետաղների խառնուրդներից արտադրված բռնակներ,  տարբեր կտրվածքների մոդուլային բռնակներ ալումինից, պղնձից, երկաթից, ալումինե պրոֆիլներ տարբեր վերջնամշակումներով` գալվանազօծված, փայլուն կամ անփայլ քրոմապատ, սատինե նիկելապատ, RAL:
 

Sayerlack - ը հանդիսանում է համաշխարհային մասշտաբով առաջատար ընկերություն փայտի վերջնամշակման համար մասնագիտացված նյութերի արտադրման ոլորտում: Այս արտադրողի ապրանքի որակը միշտ բարձր մակարդակի վրա է գտնվում  և համապատասխանում է միջազգային ISO 14001 և ISO 9001 ստանդարտներին: Ընկերությունը մշտապես հետևում է, որ նյութերի բաղադրամասերը լինեն էկոլոգիապես մաքուր: Sayerlack - ի լաքապատման  նյութերի բազմազանությունը թույլ է տալիս բավարարել ամենախստապահանջ հաճախորդների պահանջները: Տեսականին ներառում է ակրիլիկ և պոլիուրետանային ծածկեր  փայտե, ապակյա, մետաղական մակերեսների համար, վերջնամշակման մեջ օգտագործվող նյութեր`  ներկանյութեր, լուծիչներ, կայունացուցիչներ, նիտրոցելյուլոզ ծածկեր և այլ բազմաթիվ հատուկ նշանակման նյութեր:


 

ELICA-ն մուտք է գործել օդաքարշ պահարանների շուկա 1970 թ-ին և այսօր համաշխարհային առաջատար է համարվում տարեկան վաճառվող ապրանքի քանակությամբ: Այն ունի ավելի քան 2.300 աշխատակից, իսկ տարեկան արտադրությունը հասնում է մոտ 16 մլն խոհանոցային օդաքարշ պահարանների և շարժիչների: ELICA-ն ունի 8 գործարան, որից 5 գտնվում են Իտալիայում, մեկը` Լեհաստանում, Մեքսիկայում, իսկ մյուսը Գերմանիայում: Ունենալով 40 տարվա փորձ այս ոլորտում, ընկերությունը հեղաշրջում է կատարել ավանդական օդաքարշ պահարանի պատկերի մեջ` վերածելով այն յուրահատուկ դիզայն ունեցող առարկայի:


  Formenti &Giovenzana Spa –ն հիմնադրվել է 1947 թ-ին Միլանի- մոտակայքում գտնվող Կոմո լճից 20 կմ դեպի հարավ: Ընկերությունը զբաղված էր կահույքի երկաթային մասերի արտադրությամբ: Իր արտադրած առաջին ապրանքներից մեկն էր  բռնակը, որն ուներ ներսում դատարկ հատված, սակայն լցված լինելով ավազով ստացել էր ծանր նյութի տպավորություն: Formenti &Giovenzana Spa – ի ապրանքանիշն է FGV-ն: Ընկերությունը կատարելով բազմաթիվ նոր փորձարկումներ և առաջարկելով նոր լուծումներ, այսօր ներկայանում է բազմազան տեսականիով`  ծղխնիներ, դարակների համակարգեր, պատից կախվող բարձակներ.  այս բոլորի նպատակն է ստեղծել բարձրորակ և բազմաֆունկցիոնալ կահույք:
 

Շվեյցարական ընկերություն Franke-ն հանդիսանում է համաշխարհային առաջատար չժանգոտվող պողպատից խոհանոցային լվացարանների արտադրության մեջ: Franke-ն մշտապես ապահովում է անգերազանցելի որակ և դիզայն` օգտագործելով լավագույն հումք և նորագույն տեխնոլոգիաներ: Հետևելով նորագույն տեխնոլոգիաների մեջ ներդրումներ կատարելու քաղաքականությանը, FRANKE-ն հանդիսանում է նաև խոհանոցային գրանիտե լավացարանների, օդաքարշ պահարանների, խոհանոցային այլ տեխնիկայի, ծորակների խոշորագույն արտադրող:


 

Festool ընկերությունը զարգացնում և արտադրում է բարձրորակ էլեկտրական և օդաճնշական գործիքներ, որոնք օգտագործվում են փայտամշակման, ներկման և մեքենաշինության մեջ:
Այս ընտանեկան բիզնեսը հիմնադրվել է 1925 թ-ին և ի սկազբանե նրա առաջնախնդիրներն են եղելորակի պահպանումը և նորամուծությունների ստեղծումը:  Ավելի քան 300 գործընկերներ և ավելի քան 80 պարգևատրումները վառ ապացույցներ են այն փաստի, որ հիմնախնդիրները ճիշտ են ընտրված


 

Ընկերությունը ստեղծվել է 1979 թ-ին Իտալիայի հյուսիսում` Վիտտորիո Վենետո քաղաքում: Մասնագիտացված լինելով սոսինձների և արդյունաբերական սոսնձման նյութերի արտադրության մեջ, ներկայումս COLLANTI CONCORDE ապրանքանիշը համաշխարհային շուկայի այս ոլորտի առաջատարն է համարվում: Collanti Concorde-ի սոսնձանյութերն ունեն տարբեր արդյունաբերական կիրառումներ`
փայտամշակում, կահույքագործություն, տեխնիկական շինարարական տախտակների, մանրատախտակի, թղթի, պայուսակների, խոզանակների արդյունաբերություն: